Արարատի մարզում անչափահաս երեխան էլեկտրահարվել է. կատարվում է քննություն

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ,  Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է  տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ.,  բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է , վայր ընկնել և մահացել:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ