2017 թվականի հուլիսի 20-ին
ԵԿԴ/3295/02/15– Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրումներին արդյո՞ք աշխատողին աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, եթե այն ուժի մեջ չի մտել, արդյո՞ք աշխատողը կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքում, եթե վեճը լուծելու պահին լրացել է գործատուի և աշխատողի միջև կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը: Այդ դեպքում երբվանի՞ց պետք է աշխատանքային պայմանագիրը համարվի լուծված: Արդյո՞ք որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում գործատուն պարտավոր է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում: