ՀՀ վճռաբեկ դատարանը նր որոշում ունի․ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 48-րդ հոդված

Թիվ ՎԴ/4546/05/15- Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության հիմքերին: Վճռաբեկ դատարանը բացահայտել է, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է ենթարկվել այդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության: Նախ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ որպես ընդհանուր կանոն՝ պատասխանատվության առաջացման համար ինչպես հողամասի զավթումը, այնպես էլ դրա հետևանքների վերացումը նույն անձի կողմից պետք է կատարվեն: Այնուհետև Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի տիրապետող անձը համայնքի ղեկավարի կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդ չի վերացրել հողամասի ինքնակամ զավթման հետևանքները, ապա կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ անկախ նրանից, որ զավթումն ինքը չի իրականացրել:

Մեկնաբանություններ