Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային տնտեսության վիճակի ամենամյա կանխատեսումը, որի համաձայն՝ 2020 թվականին աճը կկազմի 2,5 %։
«Կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին կհասնի 2,5 տոկոսի, քանի որ ներդրումները եւ առեւտուրը աստիճանաբար վերականգնվում են անցյալ տարվա զգալի թուլացումից հետո, բայց աճի տեմպերի նվազման ռիսկերը պահպանվում են»,- նշված է ՀԲ մամուլի հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ զարգացած տնտեսությամբ երկրների շրջանում 2020 թվականին աճն ընդհանուր առմամբ կնվազի մինչեւ 1,4 %՝ մասամբ «վերամշակող արդյունաբերության մեջ շարունակվող թուլության» պատճառով, իսկ ձեւավորվող շուկայով եւ զարգացող տնտեսություններով երկրների շրջանում այս տարի աճը կարագանա մինչեւ 4,1 %:
ՀԲ կանխատեսումներով՝ ԱՄՆ տնտեսության աճն այս տարի կդանդաղի մինչեւ 1,8 %, ինչն արտացոլում է սակագների նախորդ բարձրացումների եւ մեծ անորոշության բացասական ազդեցությունը:
Եվրոգոտու աճը 2020 թվականին կնվազի մինչեւ վերանայված նվազման 1 %՝ արդունաբերական թույլ ակտիվության ֆոնին:
Դրանից բացի, ՀԲ մասնագետները կանխատեսում են 2020 թվականին Չինաստանում «հետագա չափավոր նվազում» մինչեւ 5,9 %՝ մի շարք արտաքին ու ներքին խնդիրների ֆոնին, ներառյալ առեւտրային լարվածության շարունակվող ազդեցությունը: Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներում տարածաշրջանային աճը, առանց Չինաստանը հաշվի առնելու, ըստ կանխատեսումների, մի փոքր կվերականգնվի՝ մինչեւ 4,9 %: