Ղազախստանում ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն նոր օրենքը

Ղազախստանում ուժի մեջ է մտնում օրենքը, որով բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, նահանգապետերն ու քաղաքապետերը պարտավոր են տասն օրում հրաժարական ներկայացնել, եթե դատարանով ապացուցվի, որ նրանց ենթակաները կաշառք են վերցրել կամ ներքաշվել են կոռուպցիոն գործարքների մեջ:

«Նախագահը կարող է ընդունել կամ մերժել, սակայն դիմում գրելը պարտադիր է», – ընդգծել է երկրի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Միջազգային կազմակերպությունների զեկույցներով՝ Ղազախստանում կոռուպցիայի մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում: Անցած տարի այդ մեղադրանքով պատասխանատվության է կանչվել ավելի քան հազար պաշտոնյա, սակայն նրանցից ընդամենը 20-ն են եղել իշխանության վերին օղակներից:

Մեկնաբանություններ