ԱՄՆ-ն 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության օդանավերի և 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա։ Այդ որոշումը դարձել է ԱՄՆ-ի 2004 թվականի հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը:
Հոկտեմբերի
սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող
են լրացուցիչ ամերիկյան մաքսատուրքեր սահմանվել:
Airbus-ի սուբսիդավորման պատճառով Եվրամիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման
շրջանակում ամերիկյան կողմը կարող է ԵՄ-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան
7,496 մլրդ դոլարը չգերազանցող գումարով, այն ժամանակ հայտնել էր կազմակերպությունը: