Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաշմիրի շուրջ վեճը լուծելու են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օգնությամբ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանը Քաշմիրի տարածաշրջան դաշնային կառավարություն է մտցրել՝ վերացնելով տարածաշրջանի հատուկ ինքնավար կարգավիճակը: Պակիստանն իր հերթին ընդհատել է առևտրի և տրանսպորտի կապերը և վտարել է Հնդկաստանի դեսպանին երկրից: Այժմ Պակիստանը ցանկանում է վերանայել երկկողմ պայմանագրերը Հնդկաստանի հետ և բարձրացնել Քաշմիրի հատուկ կարգավիճակը վերացնելու վերաբերյալ հարցը ՄԱԿ-ում:
«Մենք որոշել ենք Քաշմիրի գործն ուղարկել Արդարադատության միջազգային դատարան: Որոշումը կայացվել է բոլոր իրավական կողմերը դիտարկելուց հետո», – հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին:
Քաշմիրի շրջանը մասամբ վերահսկվում է Հնդկաստանի և Պակիստանի կողմից։ Տասնամյակներ շարունակ այն քաոսային հակամարտության գոտի է համարվում: Քաշմիրը միակ նահանգն է Հնդկաստանում, որը բնակեցված է հիմնականում մուսուլմաններով: Նահանգի բնակչության զգալի մասը կողմ է Պակիստանին միանալուն: Ծայրահեղականներն անընդհատ համալրում են զինված խմբերի շարքերը, որոնք փորձում են բռնի գործողությունների միջոցով դուրս գալ Հնդկաստանի տիրապետության տակից, իսկ Հնդկաստանն իր հերթին մեղադրում է Պակիստանին ծայրահեղականներին աջակցելու մեջ։