Հրաչյա Հարությունյանը սպասում է պատիժը կրելու վայրի որոշմանը

2013 թվականի հուլիսի 13-ին 18 մարդու կյանք խլած ավտովթարի համար ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանին երեկ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Հիշեցնենք, որ ավտովթարի համար վարորդը դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման և պատիժը կրում էր  ՌԴ-ում։

Այժմ նրան տեղափոխել են ՀՀ՝ պատիժը կրելու հայրենիքում,  «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ.-ի եվրոպական կոնվենցիայի համաձայն: Պատիժը կմնա անփոփոխ, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ «օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին»:

Ինչպես հայտնում է Թերթամ-ը, Հրաչյա Հարությունյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմարկում և սպասում է պատիժը կրելու վայրի որոշմանը։

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշվում  է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովի կողմից: