«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կկատարվի

 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող  է աշխատանքային օրերը տեղափոխել: Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում եմ նաև այլ դեպքերում ևս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն: Մանավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարևորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են  պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ: Վերջիններիս անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար  կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով։

Ներկայացված նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցի դեպքում  վերջիններիս անվտանգությունը և տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները:

Հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի է գալու այսի նախագծի օրակարգով։

Մեկնաբանություններ