Պոյատինան ընդդեմ Խորվաթիայի 

Դիմումատուն՝ Իվանա Պոյատինան, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1976 թվականին, բնակվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ տնային պայմաններում երեխաների ծնունդների մասին Խորվաթիայի օրենսդրությանը։2012 թվականի փետրվարին տնային պայմաններում ծնվել է Դիմումատուի չորրորդ երեխան՝ արտերկրից ժամանած մանկաբարձուհու օգնությամբ։ Հղիության ընթացքում Դիմումատուն գրություն է ներկայացրել Խորվաթիայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայությունների կենտրոն՝ տնային պայմաններում երեխայի ծնունդն ընդունելու համար իրեն մասնագիտական օգնություն հատկացնելու խնդրանքով։  Այնուամենայնիվ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայությունների կենտրոնը մերժել է Դիմումատուի խնդրանքը։ Հիմք ընդունելով Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները և Խորվաթիայի գործող օրենսդրությունը՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայությունների կենտրոնը տեղեկացրել է Դիմումատուին, որ առողջապահության ոլորտի մասնագետները, այդ թվում՝ նաև մանկաբարձները, իրավունք չունեն մասնակցել տնային պայմաններում իրականացվող ծնունդին։ Մասնավորապես՝ վերոհիշյալ կենտրոնը Դիմումատուին ուղղված պատասխանի մեջ մեջբերել է Խորվաթիայի Առողջապահության նախարարության հայտարարությունը՝ Խորվաթիայում տնային պայմաններում իրականացվող ծնունդներին օժանդակելու համակարգի բացակայության մասին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ օրենքը թույլատրում է տնային պայմաններում ծնունդ ընդունել, սակայն գործնականում շատ կանայք չեն կարող կիրառել այդ օրենքը՝ առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հատկացվող բժշկական օգնություն բացակայության պատճառով։ Դիմումատուն նաև բողոքել է տնային պայմաններում ծննդաբերելու պատճառով հիվանդանոցում բուժման հնարավորությունից իրեն զրկելու որոշման մասին, ինչի հետևանքով Դիմումատուն չի կարողացել հիվանդանոցից իր երեխայի ծնունդը հաստատող տեղեկանք ստանալ և ծննդյան վկայական ձեռք բերել։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։