Դատավոր Վաչե Մարգարյանը ժխտում է ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տվել, որտեղ ժխտում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին Արթուր Վանեցյանի նշած՝ իր հետ  խոսակցությունը։

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Մեկնաբանություններ