«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Տիգրան Սարգսյանը հիվանդանոցում է. դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր  արձակուրդից հետո վերսկսվեց «Սասնա Ծռերի» 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատաքննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Նիստի մեկնարկին դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ դատարան գրությոին է մուտքագրվել  «ԱրմՄեդ» բժշկական կենտրոնից։ Ըստ գրության՝ ամբաստանյալներիվ  Տիգրան Սարգսանը այս պահին իրենց մոտ բուժում է ստանում։

Վերջինիս պաշտպան Գրիշա Բալասանյանը հավելեց, որ Տիգրան Սարգսյանը  25 օր ստացիոնար բուժման կարիք ունի։

Արդյունքում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը հակտարարեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող, ուստի քրեական գործի քննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեցի կունեմա սեպտեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ սույն գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանավորոմը փոխարինվել է տարբեր այլընտանքային խափնման միջոցներով՝ գրավից մինչև անձնական երախավորություն։

Մեկնաբանություններ