Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել։ Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Հայցը վերաբերում է չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Առևտրի նախարարի հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսի 23-ին ԱՄՆ իշխանությունները չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը 25%-ով բարձրացնելու մասին որոշում են հրապարակել։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն իր այս որոշմամբ կրկին խախտել է ԱՀԿ կանոնները, և Չինաստանը պատրաստվում է դիմել պատասխան գործողությունների։
«ԱՄՆ-ն չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը բարձրացնելու մասին որոշում է կայացրել՝ ԱՀԿ-ի և Չինաստանի համաձայնության բացակայությամբ։ Նոր մաքսատուրքերի տակ հայտնված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 16 մլրդ ԱՄՆ դոլար։ Չինաստանը դիմել է պատասխան գործողությունների և ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը բարձրացնելեւ մասին որոշում է կայացրել նույն օրը։ Այլ երկրներ չինական ապրանքների ներմուծման գործընթացը կարգավորելու և մեր օրինական շահերը պաշտպանելու համար Չինաստանը հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ»,- նշել է իր ելույթի ժամանակ Չինաստանի Առևտրի նախարարը։ Նա հույս է հայտնել, որ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմինը կլուծի երկու երկրների միջև ծագած առևտրային վեճը։
Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը մեղադրել է Չինաստանի իշխանություններին անարդար առևտրային գործարքներ իրականացնելու մեջ։ Նրա խոսքերով՝ ամերիկյան շուկան խիստ հսկողության և պաշտպանության կարիք ունի։ Բացի այդ, ամերիկացիները մեղադրում են չինացի արտադրողներին մտավոր սեփականության իրավունքների խախտումների և ապօրինի կերպով տեխնոլոգիաների յուրացման մեջ: