Համայնքերում այլևս թալանը չի հանդուրժվելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում: Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ համայնքերում տիրող թալանին.

«Համայնքերում այլևս թալանը չի հանդուրժվելու: Ես չեմ ուզում, որ ՀՀ-ում առվել ևս պաշտոնյաների և մարդկանց շրջանում լարվածություն առաջանա, տեռորի մթնոլորտ, վայ մեզ կբռնեն՝ էս կանեն, էն կանեն: Բայց նրանք, ովքեր էս հին տրամաբանությամբ են շարունակելու, կներեք, բայց ոչ մի բան չենք կարողանալու անենք, ստիպված ենք լինելու նաև բռնել, որովհետև մենք չենք կարող հանդուրժել թալանը»,- իր խոսքում նշեց նա:

Վարչապետն առաջարկեց բոլորին միավորվել և իրկանացնել կառուցողական աշխատանք:

Պատասխանելով համայնքերի խոշորացման շուրջ մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց, որ առանց մարկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը սխալ է. «Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք»:

 

 

Մեկնաբանություններ