Հափշտակել է 500 ԱՄՆ դոլար ՀՀ վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու խոստումով

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ  նաև այն մասին, որ Երևան քաղաքում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս.Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում: Սակայն, գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է զգալի չափի՝ 240.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Մեկնաբանություններ