Սահմանադրական դատարանը որոշումները է ընդունել Տիեզերքին առնչվող գործերով

constitutioanl-courtՀոկտեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանը ընդունել է հինգ նոր որոշում՝ տիեզերական տարածությանը, տիեզերագնացությանը և տիեզերական հետազոտություններին առնչվող մի շարք միջազգային իրավական ակտերում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերը որոշելու վերաբերյալ գործերով: 

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված՝ Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված՝ Լուսնի եվ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1972 թվականի մարտի 29-ին ստորագրված՝ Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված՝ Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եվ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1968 թվականի ապրիլի 22-ին ստորագրված՝ Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եվ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

Մեկնաբանություններ