ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում:
Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձև աղտոտումների: «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի թողարկվող արտադրանքը չի ունեցել նաև ԵԱՏՄ-ի համապատասխանության հավաստման հայտարարագիր: