Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին գրությունն է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխհարաբերություններում փաստաբանների մոտ հաճախ ծագող խնդիրների վերաբերյալ՝ խնդրելով ցուցում տալ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ փաստաբանների կողմից ծառայությանը ներկայացվող դիմումների կամ այլ գրությունների ընդունման փուլում օրենքով չնախատեսված պահանջներ չներկայացնել և արհեստական խոչընդոտներ չստեղծել դիմումների կամ այլ գրությունների հանձնման ժամանակ:
Բեռնել փաստաբանների պալատի նախագահի 18.07.2018թ. գրությունը