Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը պատասխանել է ԶԼՄ-ներում տարածված մեկնաբանությանը, թե՝ «…դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին և մեկ տասնյակից ավելի անձանց «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով»՝ անվանելով այն անհիմն։ Դատական դեպարտամենտից մասնավորոպես տեղեկացնում են․
«Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև11.07.2018թ կայացած նիստի արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝ կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:
Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից»: