Մոկանուն և ուրիշներն ընդդեմ Մոլդովայի Հանրպետության

Դիմումատուները՝ Վիկտոր Մոկանուն, Պավել Ռադուկանուն և Սեմիոն Միտիտելուն, ազգությամբ մոլդովացի են, ծնվել են համապատասխանաբար 1951, 1935 և 1961 թվականներին։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները բնակվել են Մոլդովայի Սինջերա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը պետության կողմից բռնագրավելու որոշման վերաբերյալ։

Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Սինջերա քաղաքի միջով անցնող երկաթուղային գծի կառուցման նպատակով իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը Պետության կողմից բռնագրավելու որոշման դեմ։

Դիմումատու Մոկանուն մահացել է 2008 թվականին, իսկ Դիմումատու Ռադուկանուն՝ 2013 թվականին։ Դիմումատուների երեխաները՝ Վալենտին Մոկանուն և Վերա Բրաղիշը, իրենց ծնողների կենդանության օրոք հարուցված դատական գործի հետաքննությանը մասնակցելու ցանկություն են հայտնել։ Դիմումատուների երեխաները բողոք են ներկայացրել՝ հողի սեփականազրկում իրականացնելու մասին պետության կայացրած որոշման վերաբերյալ, սակայն Մոլդովայի ներպետական դատական ատյանները մերժել են նրանց ներկայացրած բողոքները։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են պետության կողմից քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացի օրենքով նախատեսված ընթացակարգը խախտելու մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթները՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, սակայն կոնվենցիայ 41-րդ հոդվածի կիրառելիության հարցն առայժմ պատրաստ չէ որոշման համար: Հետևաբար, այդ հարցը քննելու համար պետք է սահմանվի հետագա ընթացակարգ` հաշվի առնելով պատասխանող Պետության և Դիմումատուների ներկայացրած փաստարկները։

Մեկնաբանություններ