Նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների պետերը

Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ` Արտավազդ Գառնիկի Ղազարյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ` Մհեր Խաչատուրի Վարդանյանը, Շիրակի մարզային քննչական վարչության պետ` Սամվել Անդրանիկի Սիմոնյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ` Վահրամ Սասունի Դաղունցը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ` Աննա Լեսմիկի Մանթաշյանը և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ` Վարդան Ստեփանի Ավագյանը:

 

Մեկնաբանություններ