Մրցույթ` Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ռոտացիայի կարգով նոր անդամ ընդգրկելու համար

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ռոտացիայի կարգով նոր անդամ ընդգրկելու համար:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու, հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին № 1370-Ա հրամանով հաստատված հավելվածի 8-րդ կետի համաձայն` ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների մեկ երրորդը երկու տարին մեկ անգամ ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ պայմանավորված Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությամբ:

Նախարարությունը հայտնում է, որ մրցույթին կարող են մասնակցել`

  • հասարակական կազմակերպություններ,
  • զանգվածային լրատվության միջոցներ,
  • ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
  • շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն):

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է http://moh.am/uploads/dimumi%20dzev.pdf/,
  • ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
  • մոտիվացիոն նամակ-հիմնավորում /1.5-2 էջի սահմաններում/ ` հասարակական խորհրդի կազմում անձի կամ կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ.

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:

Հայտերը (կից փաստաթղթերով) թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել առողջապահության նախարարություն ([email protected])` հուլիսի 9-ը ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 060 80 80 03 2301 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ