Պետք է բացառել կրթությունից երեխաների դուրս մնալը․ Պաշտպանի տարեկան հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդմամբ անդրադարձել է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցին, որը  շարունակվում է չլուծված մնալ։

Թեմայի վերաբերյալ մանրամասները հրապարակված են նաև «Հայաստանի կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» 2018 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: