«Շուտով բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ կլինեն». Ժիրայր ՍԵֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նիստի ժամանկ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջինս հայտնեց, որ ինքը  շատ շուտով ազատ է արձակվելու:

«Ես լավատես եմ, օրերի խնդիր է և բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում՝ Սասնա ծռերը  պիտի ազատության մեջ լինեն շուտով»,- ասաց նա:

Սեֆիլյանի խոսքերով պետք է լուրջ աշխատանքներ տարվի ոչ միայն քաղբանտարկյալների, այլ նաև բանտերում գտնվող մյուս անձանց վերաբերյալ, քանի որ բանտերում գտնվողներից շատերը անիմաստ տեղն են հայտնվել այնտեղ: Այն հարցին, թե  Սասնա ծռերի ազատումն ինչպե՞ս պետք է տեղի ունենա, Սեֆիլյանը պատասխանեց, որ պետք չէ գործընթացներից առաջ անցնել. «Շուտով կազատվեն կիմանանք»:

«Ես շատ բան ունեմ ասելու բոլորիդ, սակայն առայժմ ձեռնպահ կմնամ խոսելուց:  Մինչև բոլոր քաղբանտարկյալները դուրս չգան ես չեմ խոսելու»,-իր խոսքում նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօրվա նիտում Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց իր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել  և կսպասի գործով մյուս անձանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարնի որոշումներին: