Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Դունյա Միյատովիչի հետ

Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։

Պաշտպանը, շնորհավորելով նրան ԵԽ հանձնակատարի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Հայաստանում ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ աշխատակազմի գործունեությունը։ Այդ օրերին հատկապես կարևոր էր հանձնակատարի աջակցությունն ու մշտական կապը Պաշտպանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի աշխատանքը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու հետ և այլն։ Քննարկել են նաև կանանց, երեխաների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, լրագրողների աշխատանքի երաշխավորման և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերը:

Դունյա Միյատովիչը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը, անաչառ մասնագիտական գործունեության մոտեցումները, ինչպես նաև արդյունավետ աշխատանքն իրավունքների պաշտպանության և տրվող գնահատականների հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և առավել ակտիվացնել համատեղ աշխատանքը:

 

 

Մեկնաբանություններ