Երկու երիտասարդ Երևանում ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, որովայնի առաջային պատի կտրած վերք ախտորոշմամբ, իսկ մյուսը՝ 1997թ. ծնված երիտասարդը՝  պոլիտրավմա, որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), երիտասարդները ճանաչվել են տուժող և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի բակային հատվածներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, թվով 8 հատ մահակի նմանվող փայտյա և կոտրված ապակու կտորներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած  անձի (անձանց) ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ