14 տրանսպորտային միջոց տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Ապրիլի լույս 27-ի գիշերը մայրաքաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 14 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։

Կարգազանց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։

Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ դրանք բխում են բոլորիս շահերից։

Մանրամասները տեսանյութում.

 

Մեկնաբանություններ