Վաղ առավոտից ցուցարարները սկսել են ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի փողոցներում: Այս պահին մի շարք փողոցներ կաթվածահար են, քանի որ ցուցարարները փակել են դրանք: Վերջիններս պառկելով կամ նստելով գետնին՝ բղավում են «միացեք», թույլ չտալով մեքենաներին մեքենանաերին շարժվել առաջ:
Լարված իրավիճակ է հատկապես Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Ոստիկանները փորձում են հրել քաղաքացներին նրանց խաչմերուկից հեռացնելու համար:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր համակիրների հետ երթ է իրականացնում մայրաքաղաքի փողոցներով: