2014 թվականի հունվարի 30-ին անցկացված ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շփիլմանը ներկայացրել է ՄԻԵԴ տարեկան զեկույցը: Շփիլմանն ընդգծել է Դատարանի արձանագրած բարձր արդյունքները: Հետադարձ հայացք գցելով 2013 թվականին` նա նշել է, որ Դատարանի այդ տարվա գործունեությաունը կարելի է համարել նշանակալից, նույնիսկ եթե համեմատենք այն 2012 թվականի լավ արդյունքների հետ:
Ըստ զեկույցի` մինչև 2013 թվականի ավարտը եղել է ավարտի չհասցված 99.900 չլուծված գործ, որը մնացել էր 2011 թվականին մնացած 160.000 չլուծված գործից: Աշխատանքային մեթոդները բարելավվել են Կոնվենցիայի չորրորդ արձանագրության ուժի մեջ մտնելով, մասնավորապես, միանձնյա քննության կարգի ներդրումը և գործերը ֆիլտրելու համակարգի ներդրումը մեծապես նպաստեցին արդյունավետության բարձրացմանը:
Նախագահ Շփիլմանը նշել է, որ Դատարանը հետևել է Բրայթոնի համաժողովին, որտեղ սահմանվել էր հատուկ քանակ, որը նպատակ ուներ կանխել գործերի կուտակումը: Նա շնորհակալություն է հայտնել անդամ պետություններին, որոնք արդեն կատարել էին ներդրումները (Անդորա, Ավստրիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո, Հոլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Սլովակիա, Շվեդիա, Շվեցարիա, Թուրքիա) և կոչ է արել մյուս պետություններին նույպես կատարել համապատասխան ներդրումները:
Մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվեց նաև տարեկան գործունեության հաշվետվությունը և 2013 թվականի վիճակագրությունը: Տարեկան վիճակագրական ցուցակում նշվել են այն պետությունները, որոնց դեմ գործերով արձանագրվել է առնվազն մեկ խախտում: Համաձայն վիճակագրության` Կոնվենցիայի խախտումների ամենամեծ քանակը արձանագրվել է Ռուսաստանի դեմ կայացված որոշումներում (119 որոշում), մյուս երկրներն են հաջորդաբար Թուրքիան (118), Ռումինիան (83), Ուկրաինան (65), Հունգարիան (40), Իտալիան (34), Հունաստանը (32): 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չլուծված գործերի մեծամասնությունը Ռուսաստանի դեմ են (16.8 %), ապա` Իտալիայի (14.4 %), Ուկրաինայի ( 13.3 %) և Սերբիայի (11.3 %):
Իսկ արդեն 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ պատկերը հետևյալն է.
Ուկրաինա` 16150 գործ (19%), մնացած 37 պետություններ` 15850 (18,7%), Իտալիա` 15350 (18,1%), Ռուսաստան` 11650 (13,7%), Թուրքիա` 10300 (12,1%), Սերբիա` 4500 (5,3%), Ռումինիա` 3450 (4,1%), Վրաստան` 2350 (2,8%), Լեհաստան` 1750 (2,1%), Հունգարիա` 1750 (2,1%), Սլովենիա` 1750 (2,1%): Ընդհանուր առմամբ չքննված գործերի թիվը հասնում է 84,500-ի:
Այս մամուլի հաղորդագրությունը ստեղծվել է Դատարանի Ռեեստրի կողմից: Այն պարտադիր չէ Դատարանի համար: Որոշումները և այլ տեղեկատվությունը Դատարանի մասին կարելի է գտնել www.echr.coe.int կայքում:
Կոնտակտներ
[email protected] | tel: +33 3 90 21 42 08
Tracey Turner-Tretz (tel: + 33 3 88 41 35 30)
Nina Salomon (tel: + 33 3 90 21 49 79)
Denis Lambert (tel: + 33 3 90 21 41 09)
Jean Conte (tel: + 33 3 90 21 58 77)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնադրվել է Ստրասբուրգում Եվրոպայի անդամ պետությունների խորհրդի կողմից 1959 թվականին, որպեսզի քննի 1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ գործերը: