«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության կառավարության արձանագրային որոշումը դրվել է քննարկման:
«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նպատակը՝ սովորողների ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացման և կայուն զարգացման ապահովումն է՝ Հայաստանի Հանրապետության ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:
Սույն որոշմամբ առաջարկվում է՝
ա. սահմանել սովորողների ՌՀԴ ոլորտի ռազմավարական ուղղությունները և դրանցից բխող գործողությունները,
բ. ապահովել ՌՀԴ իրականացման շարունակականությունը,
գ.սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը,
դ.սահմանել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: