Անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառելու համար նախատեսվում է պատասխանատվություն

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում անչափահասերին ծխախոտ և ալկոհոլ վաճառելը արգելված է օրենքով: Մեր երկրում ևս գործում է համապատասխան օրենք, սակայն քչերը գիտեն դրա գոյության մասին: Գրթե բոլոր խանութներում, սրճարաններում և ժամանցի կետրոննեում անչափահասները կարող են ձեռք բերել ինչպես ծխախոտ, այնպես էլ ոգելից խմիչքներ, և դժվար թե ինչ-որ մեկը նրանց հարցնի արդյո՞ք նրանք անչափահաս են, թե՞ ոչ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքը նախատեսում է պատասխանատվություն անչափահասներին ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար:

Օրենքի 158-րդ հոդվածը սահմանում է՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իսկ 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: