Փետրվարի 21-ին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ փետրվարի 13-ին նշված տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Երևանի Ռիգայի և Հ.Սահյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու և դեկորատիվ 9 ծառ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի կեսերին Հ.Սահյան և Մալխասյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում գտնվող հողատարածքում նշված ծառերը հատել է 1977 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Արամ Մ.-ն ներկայացվել է բաժին:
Կատարվում է քննություն: