Գլխավոր Այժմ Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտանբերվել է առանց մակնշման աղ

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտանբերվել է առանց մակնշման աղ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը և օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաև իրացման ցանցերին:

 

Մեկնաբանություններ