Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն։
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծեր:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ՝
- կընդլայնվի «նոր երևան եկած» հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունը.
Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կաևոր երաշխիքներից է:
Նախագծերը ներկայացվել են պաշտոնական շրջանառության ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և ՀՀ փաստաբանների պալատ: