ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղական ժամանակով 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` 05:12-ին) վերոհիշյալ երկրաշարժին հաջորդել է հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 43.890 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում:
Երկրաշարժը 4 բալ ուժգնությամբ զգացվել է Գյումրի քաղաքում և Զույգաղբյուր գյուղում: