Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) երաշխավորված իրավունքների և ազատությունների առումով ուշադրության է արժանի ՄԻԵԴ-ի որոշումը Xavier Lucas ընդդեմ Ֆրանսիայի գործով։ Դրանում ՄԻԵԴ-ը ճանաչեց դիմումատուից դատավարական փաստաթղթի թղթային տարբերակը ընդունելու Վերաքննիչ դատարանի մերժումը որպես չափից դուրս ֆորմալիզմ, քանի որ դիմումատուի փաստաբանը էլեկտրոնային հարթակի միջոցով փաստաթուղթը ներկայացնելու անհնարինությունը հիմնավորել էր էլեկտրնային հարթակի գործողության սխալներով։ Ուստի ՄԻԵԴ-ը արձանգրեց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների խախտում։
Սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի կարևորությունը հատկապես դատավորի կողմից օրենքի գերակայության և դատական անկախության պաշտպանության նպատակով նման իրավունքի իրականացման համատեքստում ընդգծվել է ՄԻԵԴ-ի կողմից ZUREK ընդդեմ Լեհաստանի գործով։ ՄԻԵԴ-ը արձանգրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված Լեհաստանի սահմանադրական մարմնի անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման դատական վերանայման համար դատավորի իրավունքի հետ, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը՝ դատաիրավական բարեփոխումների արդյունքում։ Նաև հայտնաբերել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ դիմումատուի նկատմամբ նրան ահաբեկելուն ուղղված միջոցներով։
Վճռաբեկ դատարանի դատավորների ձայների բաշխման տեսանկյունից պետք է շեշտատդրումը կատարել LOIZIDES ընդդեմ Կիպրոսի գործով ՄԻԵԴ-ի որոշման վրա։ Գործի հանգամանքների համաձայն՝ Գերագույն դատարանի դատավորների ձայները, ովքեր քննել են դիմումատուի բողոքները իր դատապարտման վերաբերյալ, հավասարապես բաժանվել են։ Ի վերջո, դիմումատուի բողոքները մերժվեցին, քանի որ նա չկարողացավ կատրել իր վրա դրված ապացուցելու պարտականությունը առ այն, որ իր գործով ընդունված որոշումները որ իրավաչափ էին, ինչպես պահանջում է ներպետական օրենսդրությունը նման դեպքերում: Բացի այդ, Գերագույն դատարանն այս որոշումները հրապարակել էր դռնբաց դատական նիստում և դրանց վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ տարածել, իսկ դատարանի նախագահը այդ որոշումների առնչությամբ հանդես էր եկել առանձին հայտարարությամբ։ Քննելով դիմումատուի բողոքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՄԻԵԴ-ը չի արձանագրել այդ պահանջների խախտում, քանի որ Գերագույն դատարանի որոշումները բավականաչափ պատճառաբանված և հիմնավորված են եղել։