2 օրվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է 1862,9 կգ կանեփի և 12 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1862,9 կգ կանեփի և 12 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 10,3 կգ կշռով կանեփի 41 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,8 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է տարբեր տրամաչափի 163 փամփուշտ: