Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 14 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 21 ներկայացուցիչներից երեքը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս 4 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 73 տնտեսվարող, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում):
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ՄԵԴՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
2. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3. «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
4. «ՄԲՄ» ՍՊԸ
5. «Ա.Մ.Պ» ՍՊԸ
6. «ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ
7. «ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
8. «ՄԱԴԱԼԻՎԱ» ՍՊԸ
9. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
10. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ
11. «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
12. «ԿԱՊԻՏԱԼ ԻՆՎԵՍՏՄԸՆԹՍ» ՓԲԸ
13. «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ
14. «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ