7 երկիր զրկվել է քվեարկության իրավունքից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ-ի յոթ անդամ պետություններ զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկության իրավունքից՝ վճարումները չկատարելու պատճառով: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում:

Վենեսուելայի, Գամբիայի, Եմենի, Լեսոտոյի, Լիբանանի, Տոնգի և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության ներկայացուցիչները չեն կարողանա քվեարկել Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, քանի որ նրանց պարտքերը գերազանցել են վերջին երկու տարիների վճարումների չափը: Քվեարկության իրավունքից զրկելը նախատեսվում է ՄԱԿ-ի Կանոնադրության 19-րդ հոդվածով:

Այդ երկրներից Վենեսուելան կուտակել է ամենամեծ պարտքը. 19-րդ հոդվածի դրույթները պահպանելու համար Կարակասը պետք է վճարի ավելի քան 21 միլիոն դոլար:

Պարտապանների ցանկում ներառված են նաև Կոմորյան կղզիները, Սոմալին, Սան Տոմեն և Պրինսիպին, սակայն Գլխավոր ասամբլեան նրանց թույլատրել է քվեարկել մինչև 74-րդ նստաշրջանի ավարտը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի խոսքերով, պարտապանները «դեռ կարող են վճարել անհրաժեշտ գումարները մինչև հաջորդ քվեարկությունը Գլխավոր վեհաժողովում»: Ըստ նրա, այդ դեպքում նրանք կկարողանան պահպանել քվեարկության իրավունքը:

Մեկնաբանություններ