ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում է

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում է՝ ս.թ. մարտի 12-14-ը կայանալիք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրավապահ մարմինների պարտականության վերաբերյալ թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1340-րդ նիստին մասնակցելու նպատակով, որի ընթացքում քննարկվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը: Այցի շրջանակներում պատվիրակությունը մի շարք այլ կարևոր հանդիպումներ է ունենալու նաև Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձանց հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանը, Վարչության պետի տեղակալ Աննա Շահնազարյանը, նույն վարչության վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի պետ Աննա Գևորգյանը և ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանը:

Մեկնաբանություններ