Հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի  գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝    

Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:

Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս ըստ էության հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:

Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների  տեղիք էր  տվել:  Անվճար իրավաբանական օգնության որակիմասին խոսք լինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:

Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան  նախաձեռնությամբ և Ամերիկյանիրավաբանների ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում  ներդրված  հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը հնարավորություն է տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճարիրավաբանական օգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն ևվերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնությանտրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության  նկատմամբ:

Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է  2006 թվականից: Տարեցտարի աճում էՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչը պայմանավորված է  որակի բարձրացմամբ,«Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալականխմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է  քրեական  գործերիթիվը՝ արդարադատության շահով պայմանավորված:  Նշենք, որ Փաստաբաններիպալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել   օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:  Խնդիրն այն է, որքրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթնիրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը: Քիչ չեն դեպքերը, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրայինպաշտպան: Այս պարագայում  Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող մերժելքննիչի որոշումները: Հետևաբար, օրենսդրական խնդիր կա  այս մասով բեռնաթափելհանրային պաշտպանի գրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որիանվճար պաշտպանությունից  օգտված վճարունակ քաղաքացուց անհրաժեշտ էգանձել փաստաբանի ծառայության գումարը: Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:

Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի  պետականբյուջեից հատկացվում են  միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակիգործունեությունն  ապահովելու  համար: Այսինքն կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները  ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը  հնարավորություննեն տալիս  խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրվածխնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այստեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը  ծախսում էնվազագույն գումար:

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ  մասնավոր փաստաբաններիկողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրածախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելի չի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները  բաժանելու դեպքում   չնչին գումարներ կկազմեն  և նույնմիջոցներով  ավելի քիչ գործեր հնարավոր կլինի վարել:

ՀՊԳ-ն կարևորում է յուրաքանչյուր շահառուին որակյալ իրավաբանական օգնությանտրամադրումը:  

Այսօր   Հանրային պաշտպանի գրասենյակի որակի  բարձրացման  և  ՀՊԳ-իբնականոն գործունեությունն   ապահովելու համար գործում են Պալատի խորհրդի ևնախագահի կողմից ընդունված  ներքին իրավական ակտերով սահմանված գնահատման, մրցույթի անցկացման կարգերն  և այլ իրավակարգավորումներ: 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյան