Հանրապետության հրապարակը ժամը 10-ից աստիճանաբար բազմամարդ է դառնում։ Քաղաքացիները հրապարակում հավաքվել են տարբեր պաստառներով և Հայաստանի հանրապետության դրոշի գույներով փուչիկներով` ի աջակցություն «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։
Հավելենք, որ մեկ ժամից՝ 12:00-ից կմեկնարկի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի խորհրդարանը ընտելու է վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: