Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշումներով Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, իսկ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Վարչապետի այլ որոշումներով՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից, իսկ Միքայել Արզումանյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից: