Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում հիմնանորոգման աշխատանքների ակտիվ ընթացք է։

Վարչապետի հանձնարարության շրջանակներում, այն է՝ Հայաստանում բարձր որակով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ:

Նախարարի հերթական այցը Սևանի, Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների հիմնանորոգվող ճանապարհահատվածներում էր։ Երևան-Սևան մայրուղում (Մ-4) հունիսի 2-ին մեկնարկած աշխատանքները մոտենում են ավարտին։ Շինաշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերության աշխատակիցները, նախարարին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեցին, որ նախատեսված 15.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։
Պայմանագրի շրջանակներում առաջացած խնայողության հաշվին իրականացվել է ճանապարհի ևս 1կմ-ի հիմնանորոգում։ Այժմ ընթանում են ճանապարհի գծանշման և կահավորման մյուս աշխատանքները:
Նախարարը շինարարներին որոշակի դիտողություններ արեց ու ցուցումներ տվեց։ Հանձնարարեց հնարավորության սահմաններում, խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ կատարել նաև ճանապարհի բաժանարար գոտում։
Կատարված աշխատանքների որակն ստուգելու նպատակով հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներից «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները փորձանմուշներ վերցրին, որոնց ուսումնասիրությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կտրվի կատարված աշխատանքների որակական գնահատականը։

Մեկնաբանություններ