2017 թվականի հուլիսի 20-ին
ԵԿԴ/0078/04/15– վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք մինչև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականի ՀՕ-105-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարելն ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում դատարանն իրավասու էր այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել: Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում առաջանում էր մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցման առնչությամբ դատական ակտ կայացնելու իրավական անհրաժեշտություն, քանի որ նախ՝ այդպիսի ծանուցմամբ անձն ակնկալում էր որոշակի իրավական և փաստական հետևանքների առաջացում, որոնք ինքնին, միայն դատարանին ծանուցելու փաստի ուժով չէին կարող առաջանալ, քանի որ առկա էր դրանց իրավաչափության գնահատման և արդյունքում մերժման կամ բավարարման մասին որոշման կայացման անհրաժեշտություն: