«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը (ELL PARTNERSHIP Law Firm) բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ ստանալու գործնական իրավաբանության բնագավառում մեկամսյա տևողությամբ վարպետության դասեր (MASTER CLASS), որոնք մատուցվելու են հայաստանյան և արտասահմանյան առաջավոր և բարձրակարգ բուհերում կրթություն ստացած և ՀՀ-ում ու արտերկրում գործունեություն ծավալած մասնագետների կողմից հետևյալ ոլորտներում՝
- Կորպորատիվ իրավունք. առկա խնդիրներն ու դրանց արյունավետ և արագ լուծման կառուցակարգերը,
- Բանկային իրավունք. բանկային ոլորտի մասնագետների պրակտիկ իրավաբանական հմտությունների զարգացում
- Վարչարարության հետևանքով առաջացող իրավահարաբերություններում առկա խնդիրների գործնական լուծումները
- Վնասից ծագող պարտավորություններում հնարավոր ռիսկերի կանխատեսման և դրանցից խուսափելու հմտությունները
- ԱՊՊԱ իրավական կարգավորման բնագավառում առկա խնդիրներն ու դրանց գործնական լուծումները
- Հարկային և մաքսային բնագավառում առկա և առավել հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց ի հայտ գալու պարագայում գործնական լուծումների առաջադրումը
- Արբիտրաժը Հայաստանի Հանրապետությունում. գործնական խորհուրդներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար
- Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը. առկա խնդիրները և դրանց կարգավորման եղանակները
- Իրավաբանական գրասենյակների կառավարման հմտություններ
- Ղեկավարող անձ և աշխատանքային կադրերի հավաքագրում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
- Աշխատանք ոչ ստանդարտ հաճախորդների հետ և փոխշահավետ բանակցությունների վարում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն)
- Սթրեսի հաղթահարում և արդյունավետ աշխատանքի կազմակերպում (դասավանդվելու է հոգեբանի կողմից՝ «Գոյ» հոգեբանական կենտրոն):
Առաջիկա փուլում դասավանդվելու են հետևյալ առարկաները․
- Արբիտրաժային վարույթ և մեդիացիա
- Ապահովագրական իրավունք
- Կորպորատիվ իրավունք։
Դասընթացներին հնարավոր է մասնակցել նախապես գրանցվելու միջոցով՝ լրացնելով դիմումը և այն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ masterclass@ell.am:
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 30-ը:
Մանրամասների համար զանգահարեք 010 58-38-04, 010 58-78-04 հեռախոսահամարներով:
Ովքե՞ր կարող են մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական կրթություն ունեցող բոլոր ցանկացողները՝ անկախ աշխատանքային փորձից և տարիքից. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՓԱԹԵԹ։
Ծրագրին կարող են մասնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք բարձր են գնահատում իրենց մասնագետների պատրաստվածությունն ու գիտելիքները. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹ:
Ինչպե՞ս կարող են մասնակցել
Ծրագրին մասնակցելու համար անհատը կամ կազմակերպությունը պետք է լրացնի ծրագրի մասին հայտարարությանը կցված դիմումը և այն ուղարկի նույն տեղում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: Կազմակերպությունը ծրագրին կորպորատիվ փաթեթով մասնակցելու համար պետք է համապատասխան դիմումին կցի նաև առնվազ հինգ մասնակցի տվյալներ, ովքեր վերջինիս հաշվին և փաթեթի շրջանակներում մասնակցելու են դասընթացներին: Համապատասխան փաթեթում ներառված մասնակիցները կարող են փոխարինվել` այդ մասին կազմակերպչին իրազեկելով ոչ ուշ, քան ծրագիրը սկսելուց երեք օր առաջ:
Ծրագրի մասնակիցները կազմակերպչի հետ կնքում են նաև վերջինիս կողմից կազմված տիպային պայմանագիր:
Ծրագրին մասնակցելու համար ունկնդիրները կամ վերջիններիս ֆինանսավորող կազմակերպությունը պարտավոր են կազմակերպչի կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցել դասընթացներին մասնակցելու համար սահմանված գումարն ամբողջությամբ` վերջիններիս կողմից համապատասխան պայմանագիրը ստորագրելու հետո 5-օրյա ժամկետում:
Ծրագրի սակագնային պլանները
Ծրագրին մասնակցելու համար սահմանված է երկու սակագնային պլան.
- Անհատական և
- Կորպորատիվ, որն իրենից ենթադրում է միևնույն կազմակերպության կողմից առնվազն 5 մասնակցի ներգրավվածություն ծրագրին:
Անհատական սակագնային պլանի ընտրության դեպքում ծրագրի մեկ փուլի (մեկ ամիս՝ 12 դաս, 24 ժամ) համար սահմանված վարձատրությունը կազմում է 60.000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ` ներառյալ հարկերը:
Կորպորատիվ սակագնային պլանի ընտրության դեպքում ծրագրի մեկ փուլի (մեկ ամիս՝ 12 դաս, 24 ժամ) միևնույն կազմակերպությունից մասնակցող յուրաքանչյուր ունկնդրի համար վճարման ենթակա գումարը կազմում է 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Ի՞նչ թեմատիկայի շրջանակներում է իրականացվելու վերապատրաստումը
Ծրագրի շրջանակներում դասավանդվող առարկաներն ունեն համապատասխան առարկայական ծրագրեր, որոնք ներկայացվում են ունկնդրին` ծրագրի մասին առավել ամբողջական պատկերացում ունենալու համար:
Ծրագրով դասավանդվող առարկաների ամբողջական ուղեցույցը անձին կամ կազմակերպությանը կարող է տրամադրվել միայն, եթե վերջինս հանդիսանում է ծրագրի ունկնդիր:
Ծրագիրն ունկնդրին կամ վերջինիս ֆինանսավորող կազմակերպությանն է հանձնվում պայմանագիրը ստորագրելու հետ միաժամանակ:
Ունկնդիրն իրավունք ունի ներկայացնել գրավոր առաջարկ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ և/կամ լրացումներ անելու վերաբերյալ, որոնք կատարելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացվում են մյուս ունկնդիրները:
Ի՞նչ տևողությամբ է իրականացվում ծրագիրը
Ծրագրի ընդհանուր տևողությունը կազմում է մեկ ամիս: Ծրագիրը բաղկացած է տարբեր առարկաներից կազմված փուլերից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մեկ ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում դասավանդվում է 3 առանձին առարկա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տվյալ առարկայի դասավանդողի 4 մուտք: Դասընթացները կազմակերպվում են շաբաթական երեք անգամ: Յուրաքանչյուր օր դասավանդվելու է մեկ առանձին առարկա՝ 2 ժամ ընդհանուր տևողությամբ: Դասընթացները սկսվելում են ժամը 19:00-ին և ավարտվելու են ժամը 21:00-ին: Հնարավոր է ընդմիջում:
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում, և ինչպե՞ս է հավաստվելու ծրագրին մասնակցությունը
Ծրագրին մասնակցելու արդյունքում ունկնդիրները կունենան առավել ամբողջական ու մանրամասն տեղեկատվություն՝ առաջարկվող առարկաների ոլորտում առաջացող տարատեսակ, հաճախ հանդիպող իրավիճակներում հնարավորինս արագ և իրավաբանորեն առավել գրագետ կողմնորոշվելու և իրենց գործողությունները կազմակերպելու համար:
Այն ունկնդիրներին, ովքեր կցանկանան իրենց կողմից ձեռք բերված գիտելիքները առավել խորացնել և ստուգել պրակտիկ գործունեության ոլորտում, ծրագրի կազմակերպիչները կառաջարկեն անցնել համապատասխան ստաժավորում:
Ծրագրի ավարտմամբ բոլոր ունկնդիրներին տրամադրվում են համապատասխան հավաստագրեր, որոնցում նշվում են այն առարկաների ու դասավանդողների անվանումներն ու անունները, որոնք դասավանդվել են ծրագրի ընթացքում, և ովքեր դասավանդել են այդ առարկաները: