Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել Արծվիկ Մինասյանին ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է՝
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաստուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»: