Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները քննարկել են դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:
Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
1. Մարաբյան Սերգեյ – 1
2. Ռշտունի Վազգեն – 8
3. Սահակյան Տիգրան -1
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն