Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 16: 30-ի դրությամբ, շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում, իրականացվել է 3 մարտական ​​հաշվարկ:

Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:

Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության:

 Մանրամասները՝ տեսանյութում: