Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում քվեարկությամբ հաստատվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի՝ Եվրահանձաժողովի նոր կազմը՝ Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ: Առաջադրված 28 թեկնածությունների օգտին Եվրախորհրդարանում կողմ է քվեարկել 423 պատգամավոր. դրանք հիմնականում 3 խմբակցությունների՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺՊ՝ պահպանողականներ), սոցիալիստների և լիբերալների ձայներն են: Յունկերի գլխավորած թիմի դեմ է քվեարկել 209 պատգամավորներ՝ հիմնականում ձախ ազգայնականներ և ծայրահեղ ձախեր, ևս 67 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Եվրահանձնաժողովի նոր կազմն իր լիազորությունների կատարմանը կանցնի նոյեմբերի 1-ին՝ 5 տարի ժամկետով: Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Յունկերը կփոխարինի վերջին հինգ տարիներին Եվրոպական հանձնախողովը նախագահած Ժոզե Մանուել Բարոզոյին:
Խորհրդարանականների առջև ունեցած իր ելույթում Ժան-Կլոդ Յունկերն իր թիմն անվանել է «վերջին հնարավորության Եվրահանձնաժողով», որը պետք է վերադարձնի Եվրամիության քաղաքացիների վստահությունը՝ ամենից առաջ վերականգնելով տնտեսական աճը և պայքարելով գործազրկության դեմ: